Հովտաշատ  գյուղը  գտնվում է  Մասիսի տարածաշրջանում, Մասիսից 12 կմ հյուսիս-արևելք: Մարզկենտրոնից գտնվում է 32 կմ հեռավորության վրա:  Նախկինում  ունեցել  է Մեխմանդար, Մեհմանդար,  Միհմանդար,  Շալլու, Շոռլու, Մեհմանդար անվանումները: Հովտաշատ է վերանվանվել 1978 թ-ին: 
Գյուղը գտնվում է Արարտյան դաշտում, Հրազդան և Արաքս գետերի միջագետքում: 
    Հովտաշատի միջնակարգ  դպրոցը  հիմնադրվել է 1947 թվականին: Նախ առաջին դասարան, ապա  տարեցտարի դասարաններն ավելացել են:  Մինչև 1969 թվականը դպրոցը  եղել է ութամյա, իսկ նոր  դպրոցական  շենքի  կառուցումից  հետո դարձել է միջնակարգ:
    Գյուղում  հայերի  հետ մեկտեղ բնակվել են  թուրքեր, քրդեր, եզիդներ: Նրանցից հայերը, եզիդները և որոշ քրդեր  հայկական կրթություն են ստացել  միջնակարգ դպրոցի  հայկական դասարաններում /զուգահեռաբար գործել են  երկու, երեք, չորս  դասարաններ/, իսկ ադրբեջանական  բաժնում ազերի թուրքեր՝  թերբեռնված դասարաններով:
     Գյուղը նախ Զանգիբասարի, հետագայում  Էջմիածնի ենթակայությանն  է  պատկանել:  Մասիսի շրջանի  ձևավորման հետ գյուղն անցել  է Մասիսին, իսկ  մարզերի ձևավորումից հետո Արարատի մարզի  կազմում է:
      Դեռևս 1969 թվականին շահագործման է անցել դպրոցական տիպային /երկհարկ և եռահարկ մասնաշենքերով/ շենքը:
     Դպրոցը տարիներ շարունակ   գոյատևել է  վագոն-տնակներում, մանկապարտեզի շենքում մինչև  2000 թվականը, երբ  պետբյուջեի միջոցով մասամբ  վերակառուցվեց եռահարկ  մասնաշենքը, իսկ երկհարկ մասնաշենքի  տեղում 2005 թվականին ՀՍՆՀ-ի  միջոցով կառուցվեց  երկհարկանի մասնաշենք:
     Դպրոցի տարբեր տարիների շատ շրջանավարտներ  հանրապետության, տնտեսության   ոլորտներում ներդրել են իրենց կարողություններն ու հմտությունները:
      Դպրոցը շարունակում է հաստատուն ու մեծ քայլերով առաջ ընթանալ՝  լուծելով իր առաջ դրված բոլոր  խնդիրներն  ու խոչընդոտները: